Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը ներկայացնում է Կառավարության ծրագիրը

Վարչապետը ներկայացնում է Կառավարության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նշեց, որ Կառավարության նիստում պետք է ընդունեն ծրագիրը, որից հետո մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա քննարկում Ազգային ժողովում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տված նախընտրական խոստումների, հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»,- ասաց Փաշինյանը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից` առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը` տնտեսությունը, երրորդը` ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը` իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]