Քաղաքականություն

Ազգային ժողովը փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոնջորյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում:

«Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց վերաբերյալ կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին: Կփորձենք փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում»,- ասաց Կոնջորյանը:

«Հայաստան» դաշինքն ավելի վաղ առաջարկել էր Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում