Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր  

Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային 
հանրության կողմից գործուն քայլեր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային Ժողովի բարձր ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տևական ժամանակ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են արձակում:

«Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, և բնակավայրերում հենց լսելի են եղել տարբեր պայթյունների ձայներ ու մարդկանց գիշերային խաղաղ քունը խախտվել, խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է: Փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից սպանվել է 2002 թվականին ծնված շարքային Արմեն Հովհաննեսի Հակոբյանը: Նույն օրը թշնամին սադրանքների է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերը հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի դրանք քաղաքացիական բնակչության համար լինեն ահաբեկող:

«Ադրբեջանական կողմի արարքները հանցավոր բնույթ ունեն, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունը և անվտանգությունը»,- ընդգծեց Թովմասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց այն, որ ադրբեջանական զինված ուժերը ամիսներ շարունակ ապօրինի գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Հարգելի քաղաքացիներ, այս իրավիճակից ելքեր փնտրելու, գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ամբողջությամբ ձևավորման պահից սկսած կնախաձեռնի խորհրդարանական լսումներ այս հարցերը քննարկելու համար»,- եզրափակեց Թովմասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]