Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ 
Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը:

«Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը:

Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]