Տնտեսություն

Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան

2 րոպեի ընթերցում

Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը անհրաժեշտ է համարում հենց այսօրվանից կրճատել բյուջետային ծախսերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահե Հակոբյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա տարիների պետք է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` ուղղված պետական պարտքի կայունացմանը:

«Միաժամանակ, անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար և այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերին»,- ասաց Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորը անհրաժեշտ է համարում բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը:

«Այդ կերպ հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»,- ասաց Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորը նաև ներկայացրեց իրենց քաղաքական ուժի ընդհանուր մոտեցումը.

«Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկ եղած ժամանակ ամեն ինչ անի պետության համար: Եվ նրանք միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում