Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ն երրորդ անգամ քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

«ԱրմԵնպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, կողմ էր քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ: Առաջին երկու անգամ ընտրության քվեարկությունների արդյունքներով բավարար ձայներ չէին հավաքվել: Առաջին քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր համարվել, ընտրվելու համար բավարար չէր մեկ ձայն: Երկրորդ ընտրության արդյունքում Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ: Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրել անվավեր քվեաթերթիկների՝ ընտրությունը տապալելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում