Սպորտ

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ  Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ  Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայբռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ:Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում