Սպորտ

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը 

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցեց 23,14 վայրկյան արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում