Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն թեկուզեւ մեկ դեղաչափով պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկսին. ԵՀ-ի ղեկավար

ԵՄ-ն թեկուզեւ մեկ դեղաչափով պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկսին. ԵՀ-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հասել Է իր նպատակին. հուլիսի վերջին կորոնավիրուսի դեմ պատվաստել Է չափահաս բնակչության 70 տոկոսին թեկուզեւ մեկ դեղաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության մեջ, որը հուլիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«ԵՄ-ն կատարել Է իր խոստումը: Մեր նպատակն այն Էր, որպեսզի հուլիսին Եվրամիությունում չափահաս բնակչության 70 տոկոսին պաշպանենք պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափով: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,- ասել Է նա:

Դեռ ավելին, նրա խոսքով՝ Եվրամիության չափահաս բնակչության 57 տոկոսն արդեն անցել Է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը: «Այս թվերը Եվրոպան դնում են աշարհի առաջատարների շարքը: Բաց թողածը լրացնելու գործընթացը եղավ շատ հաջող, բայց մենք պետք Է շարունակենք ջանքեր գործադրել»,- հավելել Է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել Է, որ «դելտա-շտամը շատ վտանգավոր Է»: «Ուստի ես հորդորում եմ բոլորին, ովքեր հնարավորություն ունեն, պատվաստում անցնել: Սեփական առողջության եւ մյուսների պաշտպանության համար: ԵՄ-ն կշարունակի տրամադրել բավականաչափ ծավալների պատվաստանյութ»,- եզրափակել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am