Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի օկուպացված Շուշի և Վարանդա

Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի օկուպացված Շուշի և Վարանդա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 27-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը տեղի կունենա «Բաքվի հռչակագրի» ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ Շենթոփը, ինչպես նաև մյուս խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հուլիսի 28-ին ակնկալվում է Թուրքիայի մեջլիսի նախագահի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիա վերադառնալուց առաջ նա այցելելու է ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am