Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Ազգային մարզադաշտում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը Խաղերի մայրաքաղաքում տեղի Է ունենում հուլիսի 23-ին: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողության թեման ստացել Է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաեւ Ճապոնիայի վերականգնումը 2011 թվկանի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում կարծարծվեն նաեւ այլ հրատապ թեմաներ, ինչպես նաեւ տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Տոկիոյում ներկայիս Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:

Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, դրանք կտեւեն մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, իսկ տեղացի հանդիսականներին նույնպես օլիմպիական միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am