Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին

Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ 
միկրոբիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ կառավարության կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրը  ներդրել է միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր ու հաջողակ:

«Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ, հարկային չարաշահումներ թույլ չտալու համար: «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»,- ընդգծեց նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]