Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթում 12 տոկոսով աճել Է

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթում 12 տոկոսով աճել Է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել Է 12 տոկոսով, իսկ մահացությունը՝ 1 տոկոսով: Ընդամենն արձանագրվել են վարակման ավելի քան 3,4 միլիոն դեպք եւ 56 հազարից ավելի մահացու վախճան, հուլիսի լույս 21-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ (հուլիսի 12-ից մնչեւ 18-ը) եղել Է 3,4 միլիոն, ինչը 12 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված Է ԱՀԿի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Մեկ շաբաթում մահացել Է 56 հազարից ավելի մարդ, ինչը 1 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրում: Հուլիսի 12-ից մինչեւ 18-ն աշխարհում հայտնաբերվել են 3 429 645 վարակվածներ, եւ արձանագրվել Է 56 767 մահացու վախճան: Հուլիսի 18-ի դրությամբ ընդալմենը եղել են ախտահարման 190 169 833 դեպք եւ հիվանդների մահվան 4 086 000 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել Է Աֆրիկայում (5 տոկոսով):

Դրա հետ մեկտեղ աճ Է արձանագրվել Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (30 տոկոսով), Եվրոպայում (21 տոկոսով),Հարավ - արեւելյան Ասիայում (16 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (15 տոկոսով): Մահացությունն առանձնապես սաստիկ աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոսով): Մահացու վախճանների թվի նվազում Է նշվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (6 տոկոսով) եւ Աֆրիկայում (4 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 885 հազար մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը:

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 967 հազար նոր դեպք եւ 22 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 829 հազար վարակված, մահացել Է 16 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում ամենամեծ քանակությամբ վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտնել Է Ինդոնեզիան (350 273): Այնուհետեւ հետեւում են Մեծ Բրիտանիան (296 447), Բրազիլիան (287 610), Հնդկաստանը (268 843) եւ ԱՄՆ-ը (216 433): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրոսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերելուց հետո, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն ընդլայնել Է իր աշխարհագրությունը 111-ից մինչեւ 124 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am