Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի 
դիմակայունության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցությունը որ ուղղություններով է ծախսվելու:  Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունն է:  

«Ընդ որում, ուզում եմ ընդգծել այն, որ այստեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Մենք աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը: Կարևորում եմ նաև կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության  քաջալերումը: Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, ու շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական  քարոզարշավի ընթացքում հավաքագրել են առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Նա նկատեց, որ տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված:

«Հաջորդ ուղղությունը «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված մրցույթը, որտեղ թունելներ, կամուրջներ կան: Դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն, և Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել: Դա չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը:

Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝  «Կանաչ Երևան» և «Խելացի կառավարվող քաղաք», մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով:

«Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը:  Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]