1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող 
պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է պնդել՝  Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով չէր կարող շարունակել պաշտոնավարումը՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին:

«Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, իմ կարծիքով, ակներև է: Բազմաթիվ են օրինակներն այլ երկրներում՝ հենց նույն մոդելի: Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,-ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս, ապա լքում է այդ պաշտոնը՝ հավելելով, որ փոխվարչապետերի ինստիտուտը, շատ հաճախ, Սահմանադրությամբ ամրագրված է հենց այդ պատճառով:

Նա նկարագրեց իրավիճակները, երբ վարչապետը հրաժարական է տալիս: «Երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ կամ տեղի է  ունենում մի այնպիսի երևույթ երկրում, որը խոսում է այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը, ինքը հրաժարական է  տալիս: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի նույնն է նշանակում ՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ԺՊ-ի կարգավիճակով պաշտոնավորումը շարունակելն այդ դեպքում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ:

Համեմատության համար նա խոսեց 3 դեպքերի մասին, որոնք կարգավորվում են Սահմանադրության 158-րդ հոդվածով, որը խոսում է կառավարության հրաժարականի մասին. Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

«Այդ 3 դեպքերի պարագայում բնական է, որ թե վարչապետը, թե մյուս նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը»,-նշեց նա:

Հարությունյանը հավելեց, որ իրենք իրենց ներկայացրած մոտեցմամբ ոչ միայն քաղաքական տրամաբանություն են փորձում պաշտպանել, այլ նաև օրինականության սկզբունքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]