Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի 
հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են հուլիսի 10-ին մեկնել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի.  դիվանագիտական կորպուսի ղեկավարների այցն կազմակերպվել է այդ ավտորիտար երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների այդ քայլը համարել են դեմարշ։ Ընդ որում, ուղևորությանը մասնակցել են 46 պետությունների դեսպաններ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, սակայն Ալիևն այն կարծիքին է, որ հարցը լուծված է 44-օրյա պատերազմի արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]