Տնտեսություն

Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն  տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրելու որոշման նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշմամբ ծրագրի մեկնարկի և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։

«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում