1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ արել ազատել բոլորին

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ արել 
ազատել բոլորին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատման քարտեզների դիմաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։

Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը  նպաստելու պատրաստակամությունը։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]