Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շողակաթ համայնքում երաշտի հետեւանքով կորսված է մոտ 80 տոննա հացահատիկ, 600 տոննա անասնակեր

Շողակաթ համայնքում երաշտի հետեւանքով կորսված է մոտ 80 տոննա հացահատիկ, 
600 տոննա անասնակեր

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շեողակաթ խոշորացված համայնքում տեւական երաշտի հետեւանքով այս տարի արդեն տնտեսությունները կորցրել են շուրջ 80 տոննա հացահատիկի բերք, 600 տոննա անասնակեր։ 

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Շողակաթ  համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի տարածքում ցանված ցորենի եւ գարու արտերը, որոնք կազմել են 40 հեկտար, երաշտի հետեւանքով բնական աճ ու զարգացում չեն ապահովել, չեն հասցրել նույնիսկ հասկակալել, ուստի եւ ենթական չեն հնձման։ Բավարար աճ չեն ապահովել նաեւ ինչպես ցանովի, այնպես էլ բնական խոտհարքերը, որոնք կազմում են մոտ 300 հեկտար։

«Գյուղացիական տնտեսությունների համար շատ ծանր տարի է սպասվում։ Եթե նախկին տարիների պես հացահատիկի արտերն ապահովեին միջինը 2 տոննա բերք, ապա կունենայինք մոտ 80 տոննա հացահատիկի բերք, իսկ խոտհարքերից ակնկալում էինք մինչեւ 600 տոննա անասնակեր։ Սակայն ոչ մի հատիկ հնարավոր չէ հավաքել հացահատիկի արտերից, քանի որ բույսերը չեն հասկակալել, աճ չեն ունեցել, իսկ խոտհարքերը հնձվելու ենթակա չեն։ Տնտեսությունները փորձում են այլ վայրերից թանկ գներով անասնակեր գնել, որպեսզի կարողանան անասնագլխաքանակը ինչ-որ կերպ պահպանել ձմռանը։ Ընտանի թռչունների պահպանությունը եւս խնդիր է լինելու»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am