Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական 
ընտրությունների առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ ընտրությունները դիտարկելու և դրանց արդյունքներով զեկույցներ ներկայացնելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բուշը խոսել է ԵԱՀԿ նստաշրջանում:

«Ուրախ էինք տեղեկանալու, որ ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Ընտրողներին ներկայացվել է կարծիքների լայն շրջանակ, հիմնարար իրավունքներն ու ազատությունները մեծամասամբ հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշել է դեսպանը:

Նա կիսել է մտահոգություններն այն մասին, որ քարոզարշավի ժամանակաշրջանն աչքի էր ընկնում խիստ բևեռացմամբ և հրահրող հռետորաբանությամբ, և որ քարոզարշավի ընթացքում կանայք երկրորդ պլան էին մղված:

«Ակնկալում ենք տեսնել ընտրությունները դիտարկող առաքելության վերջնական զեկույցը, որը արժեքավոր տեղեկություններ կպարունակի՝ ուղղված ընտրական գործընթացի հետագա բարելավմանը և կլուծի ի հայտ եկած խնդիրները: ԺՀՄԻԳ օբյեկտիվ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արժեքավոր գործիք են, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել դրանցից, այդ թվում և՝ կյանքի կոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս և նախկին առաջարկները:

Միացյալ Թագավորությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում և ժողովրդավարության ու տնտեսական բարեփոխումների ոլորտում համագործակցության միջոցով»,- հայտարարել է Նիլ Բուշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]