Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում 
փախստականների վերադարձի ապահովման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան տեղեկացրել է, որ հունիսի 28-ին գերագույն հանձնակատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:

Նա հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում և փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր: «Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը՝ սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին  ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը»,- նշել է Զախարովան:

Նա հավելել է, որ գերագույն հանձնակատարի այցը ՌԴ նպաստելու է ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am