Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան Ավինյան  

Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում. Տիգրան 
Ավինյան

 

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդի քվեն շահած կուսակցությունն այլընտրանք չունի` բացի օրինբուն աշխատելուց:

Աս մասին հունիսի 23-ին Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում՝ աշխատանքի, զարգացման, առաջընթացի և հնարավորությունների, և այս ժամանակը բոլոր պետական մարմինները պետք է օգտագործեն ի նպաստ ՀՀ զարգացման»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց.
«Գործընթացը շարունակական է, գործընթաց կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - նշեց Տիգրան Ավինյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]