Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին

Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. 
Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,-ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և  Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը:

«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]