Քաղաքականություն

Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է

1 րոպեի ընթերցում

Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի՝ վերջին շաբաթներին հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին շաբաթներին հնարավոր է եղել ընդհանուր առմամբ լարվածությունը նվազեցնել: Սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակը մեղմելու համար: «Բաքվի և Երևանի հետ սերտ շփում է հաստատվել՝ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրենք խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում են համարում երկու երկրների միջև սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման աշխատանքների արագ մեկնարկը: Զախարովան վերահաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ այդ գործընթացին ակտիվ աջակցություն ցուցաբերելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում