Քաղաքականություն

Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը

2 րոպեի ընթերցում

Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը գալիս է կիսատ գործը շարունակելու և քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն ասաց, որ, թեև գյումրեցի չէ, Գյումրիում երբեք չի ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես է ստացվել, որ իր սրտի մի մասը մնացել է Գյումրիում:

«Առաջին անգամ եկել եմ Գյումրի 1997 թվականին, նորանշանակ վարչապետ էի: Վիճակը այնպիսին էր, որ ինքս ինձ համար երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, պետք է վերականգնենք այն քաղաքը, որի մասին միշտ լսել էի՝ Գյումրին իր թասիբով, իր հումորով , իր հոտով ու համով: Եվ այսօր, շրջելով քաղաքով, կարող եմ ասել, որ ճանաչում եմ բոլոր շենքերը, նույնիսկ հիշում եմ, որ շինարարը որ շենքն է կառուցել կամ ամրացրել: Մեկ-մեկ մտածում եմ, որ, չգիտեմ ինչպես ստացվեց, բայց Գյումրին Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրեց՝ իրենք համաչափ կզարգացնեն Հայաստանի տարբեր մարզերը:

«Ինձ համար չափազանց հաճելի էր իմանալ, լսել և տեսնել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն: Եվ դուք այդ պոտենցիալը իսկապես ունեք: Մենք որպես մեկ քաղաքական միավոր, վստահ ենք, որ գալիս ենք իշխանության և գալիս ենք ձեր հզորությունը ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու, համերաշխություն բերելու բոլորի համար: Սա է մեր նպատակը»,- եզրափակեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում