Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ընտրանու նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է Պետրոսյանի պայմանագրի ժամկետները:

Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում: Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-2018 թվականներին: 2018 թվականին մարզեց Վանաձորի «Լոռին»:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]