Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի 
սահմանամերձ համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի սահմանամերձ գոտիներում, Արցախում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու ձգտումով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կաջակցի այն նախաձեռնությունների իրականացմանը, որոնք միտում կա կազմակերպել մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ 2021-ին պետական դրամաշնորհ ստացած նախագծերի մեծ մասն անցկացվելու է սահմանամերձ համայնքներում:

«Բազմաթիվ ստեղծարար նախագծեր դուրս են մնացել ծրագրից, որովհետև այսօր մենք այլ առաջնահերթություններ և մարտահրավերներ ունենք: Առաջիկայում Սյունիքում համերգաշար է տեղի ունենալու: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Բաբաջանյանին, Միրզոյանին նվիրված ծրագրերն է ուղղորդելու դեպի համայնքներ: Տարբեր կրթական ծրագրեր են նախատեսվում դրամաշնորհների միջոցով, որոնք կբարձրացնեն, պատմության, մշակույթի, գրի  մասին գիտելիքները: Մեղրիում կլինի թատերական նախագիծ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ»,-տեղեկացրեց Խզմալյանը:

Նա նշեց, որ իրանցի տարբեր պաշտոնյաներ հակված են հայ-իրանական համատեղ նախագծեր իրականացնել ու համախմբել Հայաստանի և Իրանի պատանիներին:

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման հարցին՝ Խզմալյանն ասաց, որ այժմ պետական ռեսուրսը ներդրված է օկուպացված տարածքներում մնացած հայկական ժառանգության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգությանը:

Ըստ Խզմալյանի՝ այժմ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական ռեսուրսները պետք է ներդնել ներկա պահին սահմանային գոտիներում ապրող հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակը փոփոխու, հանրային տրամադրություններ բեկելու գործին, քանի որ պարտությունը սկսում է հոգեբանությունից: «Եթե մենք ընկալում ենք մեզ ու դիրքավորում ենք որպես պարտված ու հանձնված հանրություն և ագգ,  ոչ մի քաղաքական լուծում չի կարող օգնել, այնինչ այդ լուծումները գուցե ուշանան, բայց ազգը կարող է բարոյահոգեբանական ամուր վիճակում լինել և չպարտվել: Այստեղ էլ մեծ դեր ունի մշակույթը»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am