Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Դոլմամա»-ի շենքը դուրս եկավ գերակա հանրային շահ համարվող շենքերի ցուցակից

«Դոլմամա»-ի շենքը դուրս եկավ գերակա հանրային շահ համարվող շենքերի ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի շենքեր, այդ թվում «Դոլմամա»-ի շենքը գերակա հանրային շահ չեն ճանաչվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 10-ի նիստում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նա մանրամասնեց՝ որոշման նախագծով նախատեսվում է կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման հավելվածով հաստատված ցանկից հանել որոշ հասցեներ, այն է՝ Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8 բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10 բն. 3, Պուշկինի 10, հասցե 6 տարածք:

«Ծրագիրն ըստ էության կորցրել է իր գերակա լինելու հատկանիշը և պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ նշված տարածքում գոյություն ունեցող հուշարձանների և այլ գույքի նկատմամբ ծագած հարաբերությունների կանոնակարգման և իրավական որոշակիության ապահովման ուղղությամբ»,-ասաց Ղուլարյանը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մանրամասնեց՝ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածում գերակա շահ ճանաչված որոշմանը: «Մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող: Նաև հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը՝ որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել 2013 թվականի կառավարության որոշումից և հետագայում նաև քաղաքապետարանին առաջարկել քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ կառավարության համար պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումն ընդունելի չէ:

Ավինյանը մանրամասնեց, որ այդ ցուցակից դուրս է գալիս նաև հայտնի «Դոլմամա»-ի շենքը:

Ղուլարյանը հիշեցրեց, որ գործում է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և այդ տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործընթացների վիճակը: «Եվ պարբերաբար այդ ուղղությամբ ներկայացնում ենք առաջարկություններ: Դա էլ հերթական խնդիրներից էր»,-ասաց Ղուլարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am