Քաղաքականություն

ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցութային խորհրդի որոշման հիման վրաԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էրՏաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում