Տնտեսություն

2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

2020-ի ապրիլի  վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկային ռիսկը աճել է գրեթե բոլոր վարկատեսակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել: Հիփոթեկային վարկի հետ կապված մարդիկ շարունակել են վճարել իրենց հիփոթեկային վարկերը` բարեխղճությամբ, ինչպես նախկինում, կրելով որոշակի դժվարություններ, սակայն շարունակել են կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները«,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով` 2021 թվականի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում ընդհանուր վարկերի մեջ:

«Ինչ վերաբերվում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ,ինչը վկայում է նրա մասին, որ բանկերից ստացված եկամուտը ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- եզրափակեց Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում