Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման 
շուրջ ծավալվող քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները: 

«Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, և հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Վարոս Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետևյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները:

«Այն առաջարկները, որոնք կստանան 60-ից ավելի միավոր, ըստ կառավարության հաստատված կարգի, դրանց առնչությամբ կընդունվի կառավարության որոշում ու դրանք կդառնան ազատ գոտու օպերատոր: Այսինքն՝ մենք սկսում ենք աշխատանքները, վերագործարկում ենք 1.7 հա-ից, որի վրա տեղակայված է վարչական շենքը: Կա նաև դատական գործընթաց վերջնական ակտ ստանալու համար, բայց դա մեզ չի խոչընդոտում վերագործարկելու»,-ասաց Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, հաջորդ փուլով կգնա հարակից տարածների ձեռքբերումը և միացումը Մեղրու ազատ տնտեսական գոտուն:  

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գործընթացները, ընդհանուր առմամբ, շատ դանդաղ են գնում:  Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի, Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համավարակ էր ու պատերազմ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am