Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների դիերի պահման պայմանների հարցը

Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների 
դիերի պահման պայմանների հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները դժգոհում են արտահերթ նիստի օրակարգից՝ շեշտելով, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ավելի կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների հանդեպ վերաբերմունքի հարցի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նման տեսակետներ հայտնեցին հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստում:

«Այն օրակարգը, որը ներկայացված է, իսպառ չի արտացոլում այն իրավիճակը, որում գտնվում է թե երկիրը, թե ազգը»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների ոչ պատշաճ պահման դեպքին՝ պատգամավորը նշեց. «Պետք է շատ հստակ հասկանալ, որ հասարակությունն այսօր պահանջում է պատասխաններ: Եվ շատ կարևոր էր, որ մենք այստեղ հասկանայինք, թե իրականում պատճառները որոնք էին և արդյոք այլ տեղեր կան նույնատիպ իրավիճակներ»:

Խոսելով Ադրբեջանում սկսված հայ ռազմագերիների դատավարություններն՝ նա ասաց, որ Ադրբեջանն այսպիսով գերիներին չվերադարձնելու հարցը փաստացի փորձում է իրավական առումով ինչ-որ կերպ հիմնավորել: Ըստ Աբովյանի՝ անպայման այս մասով Հայաստանից արձագանք պետք է լինի:

Խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց. «Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը, սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ շարունակում է չհամարել, որ այսօր կարևորագույն խնդիրն օրինակ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխությունն է: Ըստ նրա՝ դահլիճում վիրտուալ իրականությունից պետք է վերադառնալ ռեալ կյանք և քննարկել Աբովյանի դիահերձարանի զարհուրելի դեպքը:

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիեր են եղել, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում: 

Հունիսի 2-ին ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]