1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար

Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու 
հետաքրքրություն ունեն. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ներդրումային դաշտը շարունակում է հետաքրքիր լինել թե հայկական, թե արտերկրի կազմակերպությունների համար՝ չնայած որոշակի զգուշավորությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախարարի պաշտոնակատարի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում:

«Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ ներդրումային դաշտը սկսում է գնալով կարգավորվել: Եվ մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանի ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Տարբեր կազմակերպությունների՝ ինչպես հայկական, այնպես էլ արտերկրի, հետաքրքրությունը առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է»,-ասաց Ավանեսյանը:

Իսկ թե այդ ներդրումները կոնկրետ երբ են լինելու, կախված է բազմաթիվ գործոններից: Շինարարության ոլորտում ներդրումներն արդեն համեմատաբար վերակագնվել են 2019-ի մակարդակում: Ներկայիս դրրությամբ նախարարությունը հատկապես ուշադիր է մշակող արդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դա տնտեսական վերականգնման առանցքային ոլորտներից է լինելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]