Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ.Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների 
ճշգրտման հետ.Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում համակիրների հետ հանդիպմանը:

«Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երկու գործողությունները, դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները լիարժեք վերականգնում և սահմանների ճշգրտման հետ կապված Մինսկի խմբի առաջարկվող բանաձևի գործարկում , ըստ էության, դառնում են կարևոր մի քայլ ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումներում դրանք անկյունաքարային և կարևոր նշանակություն ունեն… որպես նպատակ մենք ձևակերպում ենք՝ Հայաստանի խաղաղ դարաշրջան բացելու հնարավորությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն հայտարարել են անվտանգային համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումները՝ անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է:

«ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախմբի և միացյալ հակաօդային պաշտպանության  համակարգի մասին պայմանագիր, որով անհրաժեշտ ընթացակարգերը պետք է անցնենք: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մենք մասնակցում ենք, դա այդպես էլ պետք է շարունակի լինել: Մենք նաև ողջունում ենք սահմանային իրավիճակի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, դա կարևոր և լուրջ բաղադրիչ է ավելացնում մեր անվտանգային համակարգում: Այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է համագործակցեն նաև Իրանի, Վրաստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]