Քաղաքականություն

Հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով. ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով. ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում