Քաղաքականություն

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը:

Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում