Տնտեսություն

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված Է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին Էլ ավելի մեծ ինտեգրացում Է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վստահ եմ, որ մեր միությունն օժտված Է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում Է առեւտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների եւ դաշնակիցների հետ միավորմամբ կարելի Է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նա հայտարարել Է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել Է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում Է Էլ ավելի մեծ ինտեգրացում, Էլ ավելի մեծ փոխըմբռնում, Էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,-հավելել Է Նազարբաեւը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում