Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման 
կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am