Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հողեր զիջելու մասին խոսք չկա. Վահան Քերոբյանը՝  նոր հնարավոր փաստաթղթի մասին

Հողեր զիջելու մասին խոսք չկա. Վահան Քերոբյանը՝  նոր հնարավոր փաստաթղթի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վստահ է՝ հողեր զիջելու մասին խոսք չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ այսօր է տեղեկացել հնարավոր նոր փաստաթղթի մանրամասներին։

«Չեմ կարող մանրամասնել դրա բովանդակությունը, բայց հողեր զիջելու մասին խոսք չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ ասաց նա: Հարցին ի պատասխան, թե բանակցվո՞ւմ է Տավուշից 5 գյուղ Ադրբեջանին տալու մասին, Քերոբյանը պատասխանեց․ «Ոչ, այդպիսի բան չկա։ Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ անձամբ՝ որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին։ Եվ ես կարող եմ այսքանով կիսվել ձեզ հետ։ Ինձ թվում է՝ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի, այդտեղ մեծ խնդիր չկա»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի կառավարության նիստում անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am