Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին

Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ծանոթ չէ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին, որը հավանական է համարել, որ կստորագրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ»,-ասաց Քոչարյանը:

 Հարցին, թե ինչ ճանապարհով կծանոթանա, նա ասաց՝ կտեսնի, թե որ թույլատրելի ճանապարհն է պատգամավորին տալիս նման հնարավորություն:

Փաստաթղթի մասին Քոչարյանը տեղեկացրել է կառավարության նիստից: «Դա առաջարկ է, վարչապետը խոսել է, թե ինչ առաջարկ է արված»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա՝ խորհրդարանում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ փաստաթղթի հարցով:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,-հավելել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am