Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմական Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի արժեքավոր նմուշները կցուցադրվեն «Զվարթնոց»-ում

Պատմական Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի արժեքավոր նմուշները 
կցուցադրվեն «Զվարթնոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, կներկայացվի հայկական ժողովրդական  ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:

ՊՈԱԿ-ն ունի ժողովրդական արվեստի  նմուշների  ոչ  շատ մեծ, բայց  արժեքավոր  հավաքածու։ Նշանակալի են՝ գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա բոլոր  գորգագործական ու կարպե­տա­գործական  կենտրոններին  վերաբերող  իրեր:

Կցուցադրվեն տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝ 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am