Քաղաքականություն

Համոզված ենք, որ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ. Վրաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Համոզված ենք, որ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին»,-ասաց Ղարիբաշվիլին:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:

Հայաստանումարտահերթխորհրդարանականընտրություններնանցկացվելուենհունիսի20-ին: Նախընտրականքարոզարշավըկմեկնարկիհունիսի7-ին,կտևիմինչևհունիսի18-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում