1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը  

Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է զգայուն հարցերի 
շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում՝ տեղեկացնելով, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:

«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակներում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]