Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարսեղյանը և Հարոյանը Ղազախաստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում են

Բարսեղյանը և Հարոյանը Ղազախաստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ` Տիգրան Բարսեղյանը և Վարազադատ Հարոյանը Ղազախաստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի կազմած 9-րդ տուրի խորհրդանշական թիմում են «Աստանա»-ի 4 ֆուտբոլիստ, որոնցից երկուս Բարսեղյանը և Հարոյանն են: Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Աստանա»-ն մրցել է «Ակտոբե»-ի դեմ և հաղթել 2:0 հաշվով: Բարսեղյանը խաղացել է 85 րոպե, իսկ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Իսկ մայիսի 8-ին Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Աստանա»-ն հյուրընկալվեց «Տարազ»-ին, որի մարզիչը Հայաստանի ֆուտբոլի ագզյաին թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է: «Աստանա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Բարսեղյանը հանդիպման 54-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ խաղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am