Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

«Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն չպարզեցին հաղթողին

«Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն չպարզեցին հաղթողին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոնը և գավաթակիրն այդպես էլ հանդիպման 90 րոպեների ընթացքում չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը: Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունը: «Ալաշկերտ»-ի կազմում 65-րդ րոպեին աչքի ընկավ Բրանկո Միհայլովիչը, ում գնդակը հետագայում հաղթական էր իր թիմի համար: Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 36 միավոր: Երկրորդ տեղում 35միավորով «Արարատ»-ն է:Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ