Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ

Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել, և դրանք մշտական գտնվել են դիտարկման ներքո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ամենը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, պարզապես լրագրողներն են կապում դրանք նշված իրադարձությունների հետ (երբ վարչապետի այցի ընթացքում նրա տեղաշարժը փորձել էր խոչընդոտել քաղաքացիների մի խումբ):  

«Մաքսային պահեստը պետք է համապատասխան լինի օրենքով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է ուրիշ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, ՊԵԿ նախագահը նկատեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել: «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Իսկ տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքները, մաքսազերծվել են, այս պահին այս գործողություններն իրականացվում են Մեղրիի մաքսային կետում, այնտեղ կա նաև այլ մաքսային պահեստ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նկատված խախտումների մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am