Սպորտ

Արոնյանը դուրս մնաց New in chess Classic-ի եզրափակչի համար հետագա պայքարից

1 րոպեի ընթերցում

Արոնյանը դուրս մնաց  New in chess Classic-ի եզրափակչի համար հետագա պայքարից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց New in chess Classicարագ շախմատի եզրափակչի համար առցանց մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցումային երկրորդ օրը երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկուսում էլ Կարլսենը գերազանցեց Արոնյանին:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում