Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը ընդհանուր հաշվարկում հաղթեց  1:3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]