Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը կվերացվի. օրինագիծն ընդունվեց

Մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը կվերացվի. օրինագիծն 
ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր վերացնել ըստ էության մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն ընդունվեց  միաձայն` 77 «կողմ» ձայնով:

Սիսակ Գաբրիելյանը նշեց` խոսքն այն մասին է, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից:

Պատգամավորը հավելեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում:

ԱԺ լիագումար նիստի ընթացքում նշվեց, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միևնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչև 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am