Քաղաքականություն

Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

1 րոպեի ընթերցում

Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում